Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության կողմից փնտրվում են Երևանի բնակիչներ Արա և Սերյոժա Վարդանյանները, ովքեր կասկածվում են այս տարվա նոյեմբերի 13-ին Երևան քաղաքի Շիրակի փողոցում գործող «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած կրակոցներին և սպանություններին մասնակցություն ունենալու մեջ:

 

Մեկը հանրությանը հայտնի, հանցագործ աշխարհում վարկաբեկված, Երևանի նախկին ավագանու անդամ,«Ճըվճըվ Արո» մականվամբ Արա Վարդանյանն է, իսկ մյուսը՝ նրա որդին՝ քրեական պատմություններով հայտնի «Սերժուլիկը»: Քննչական մարմինն ու ոստիկաններն ունեն տեղեկություններ, որ ծեծկռտուքին ու կրակոցներին, որը հետո ավարտվել է սպանություններով՝ ակտիվ մասնակցություն են ունեցել նրանք:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը նոյեմբերի 14-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շանգավիթի քննչական բաժնից տուն էր ուղևորվել «Երրոդմասցի Լյովիկի» սպանության գործով որպես կասկածյալ կալանավորված «Տլեի» եղբայրը՝ Դավիթ Հախանումյանը: Իրավապահները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ վերջինս նախօրեին՝ Երևանում Շիրակի փողոցում գործող «Լիա» գեղեցկության սրահում հնչած կրակոցներից տևական ժամանակ առաջ եղել էր նշված վարսավիրանոցի մուտքի մոտ: Պարզվել էր, որ նա այդտեղ հանդիպել է հանցագործ աշխարհում վարկաբեկված «Ճըվճըվ Արո» մականվամբ Արա Վարդանյանի որդուն, ով գումար էր պարտք եղել Դավիթին ու Դավիթը վերցնելով գումարը՝ հեռացել էր նշված շենքից: Իրավապահները նաև պարզել էին՝ հնչած կրակոցների ժամանակ որտեղ էր եղել «Տլեի» եղբայրը: 

 

Մանրամասները Shamshyan.com կայքում: