Բեռլինում կատարված ահաբեկչության մեջ կասկածվող Անիս Ամրիի մատնադրոշմները հայտնաբերվել են այն բեռնատարի դռանը, որը մարդկանց վրաերթի էր ենթարկել սուրբծննդյան տոնավաճառում: Այդ մասին դեկտեմբերի 22-ին հայտնել է SՖddeutscher Zeitung թերթը:

Հրատարակությունը վկայակոչում է տեղեկատվությունը, որը SՖddeutscher Zeitung-ը, NDR-ը եւ WDR-ն ստացել են ահաբեկչական գործողության հետաքննության ընթացքում:

Դեկտեմբերի 19-ի երեկոյան բեռնատարը մոտավորապես 80 մետր է անցել Բեռլինի կենտրոնական մասի սուրբծննդյան շուկայի տարածքով: Ողբերգության զոհ է դարձել 12 մարդ, 48 հոգի հոսպիտալացվել է: Գրոհի պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Գերմանիայի իշխանությունները փնտրում են ահաբեկչության կատարողին

Գլխավոր կասկածյալը Թունիսի քաղաքացի Անիս Ամրին է, որի նկատմամբ հետախուզում է հայտարարված Գերմանիայում եւ եվրոպական երկրներում, նրա գտնվելու վայրի մասին տեղեկատվության համար 100 հազար եվրոյի պարգեւ է խոստացված, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: