
Ըստ էքզիտ փոլի' Իտալիայի խորհրդարանական ընտրություններում առաջատար է ձախակենտրոն «Դեմոկրատական կուսակցություն»-ը՝ Պիեր Լուիջի Բերսանիի գլխավորությամբ: Նախատեսվում է, որ կոալիցիան կստանա Իտալիայի պատգամավորների պալատի 340 տեղերի մեծ մասը և առնվազն 156 տեղ կզբաղեցնի սենատում: Այս մասին գրում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:
SkyTG24-ը հայտնում է, որ երկրի նախկին վարչապետի կողմնակիցները կստանան 21 տեղ:
Պիեր Լուիջի Բերսանիի կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 36-38%-ը: Երկրորդ տեղով ընթանում է Սիլվիո Բեռլուսկոնիի աջակենտրոն կուսակցությունը (30-32%), երրորդ տեղում է հայտնի երգիծաբան Բեպպե Գրիլլոյի «Հինգ աստղերի շարժումը» կուսակցությունը (17-19%), իսկ չորրորդը Մարիո Մոնտիի կողմնակիցներն են (7-9%):