ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Մասիսի, Արտաշատի, Արմավիրի, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշտարակի, Եղվարդի, Ապարանի, Աբովյանի, Սևանի, Եղեգնաձորի, Վայքի ավտոճանապարհներին տեղում է ձյուն:

 

Բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:

 

Ապարանի, Նոյեմբերյանի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

 

Ճանապարհաշինարարները կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

 

Հորդորում ենք վարորդներին վերը նշված ճանապարհներով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում, ձմեռային անվադողերով, ունենալ նաև անվաշղթաներ:

 

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: