Դեկտմբերի 25-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը պատկանող Տու-154 ինքնաթիռը ենթարկվել է ավիաաղետի՝ Սոչիի մոտակայքում ընկնելով Սև ծովը: Ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 92 մարդ: Այս չվերթով Սիրիա էր մեկնում նաև «Ալեքսանդրով»,-համույթը՝ գեղարվեստական ղեկավար Վալերի Խալիլովի ղեկավարությամբ:

 

Ռուս հայտնի երգիչ, երգահան Իլյա Ռեզնիկը rosbalt.ru-ի թղթակցի հետ զրույցում պատմել է իր և Վալերի Խալիլովի մտերմության և աշխատանքի մասին:

 

«Անդառնալի է կորստի ցավը: Սա ոչ միայն մեր, այլ ամբողջ երկրի ցավն է: Սարսափելի է պատկերացնել, որ այդ լեգենդար համույթի 64 անդամներն այլևս մեզ հետ չեն: Ես համույթի գեղարվեստական ղեկավար Վալերի Խալիլովի հետ ունեի մի հրաշալի երգ բանակի և նավատորմի մասին: Այս շրջանում աշխատում էինք նոր երգի վրա: Սկսվել էր սերտ բարեկամության մի փուլ, և ցավալի է, որ կորցրեցինք այդ հնարավորությունը»,-հայտնել է Իլյա Ռեզնիկը՝ շարունակելով. «Մենք կորցրեցինք մարդկանց՝ պայծառ, բարի և անշահախնդիր»: