Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Հունահռոմեական ըմբշամարտի դահլիճում դեկտեմբերի 27-ին երիտասարդ տղամարդու դի է հայտնաբերվել: Նախնական վարկածով՝ երիտասարդն ինքնասպանություն է գործել:

ԼՈՒՐԵՐ.com-ին ոստիկանությունից մանրամասնեցին, որ դեպքի վերաբերյալ ահազանգը ստացել են Արմավիրի ԲԿ-ից:

 

«Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ երիտասարդը

1994 թվականին ծնված Հ. Ղ-ն է, ով մարզադահլիճում աշխատում էր որպես պահակ»:

 

Երիտասարդը պարանով կախված է եղել պտտաձողի վրա: Նրա գրպանից գրություն է հայտնաբերվել, որտեղ գրված է եղել, որ ոչ մեկին չմեղադրեն:

 

Հանգամանքները պարզվում են: