52 տարեկանում վախճանվել է ռուսաստանցի հայտնի լրագրող Վադիմ Ռեչկալովը: Այս մասին հաղորդում է «Իզվեստիա»-ն:
Նա աշխատել է «Օբշյայա գազետա», «Մոսկովսկիե նովոստի», «Իզվեստիա», «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականներում: Նրան լավագույն ռազմական լրագրող եւ թեժ կետերում աշխատող մասնագետ էին կոչում:
Ռեչկալովը «բազմոցային վերլուծաբան» չէր, գրում էր անմիջականորեն Չեչնիայից, Հարավային Օսիայից, Դաղստանից, Ինգուշեթիայից: Նրան ճանաչում եւ հարգում էին գործընկերները, հրապարակումների հերոսները: