ՀՀ Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունը երկու հաղորդագրություն է տարածել, որոնցից տեղեկանում ենք, որ Արթուր Դավթյանը կադրային փոփոխություններ է կատարել դատախազական համակարգում:

 

Ըստ այդմ  ՀՀ գլխավոր դատախազի հրամանով Արդարադատության առաջին դասի խորհրդական Մհեր Երվանդի Ապերյանն ազատվել է ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետի պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն:

 

Արդարադատության երրորդ դասի խորհրդական Արմեն Վոլոդյայի Մարուխյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետ՝ ազատվելով Տավուշի մարզի դատախազի պաշտոնից:

 

ՀՀ գլխավոր դատախազի մեկ այլ  հրամանով արդարադատության առաջին դասի խորհրդական Վիկտոր Ժորայի Գրիգորյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազ' ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի պաշտոնից:

 


Արթուր Դավթյանը մարզի իրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցությանը ներկայացրել է մարզի նորանշանակ դատախազին, ՀՀ գլխավոր դատախազի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ: