ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ ՀՀ ԱԻՆ ՓԾ Ծառայության կազմակերպման վարչությունում, Կոտայքի մարզային փրկարարական վարչության Հրազդան քաղաքի և Երևանի փրկարարական վարչության Կենտրոն բաժնի հրշեջ-փրկարարական ջոկատներում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարար Տոնոյանի այլ հրամաններով` ՀՀ ԱԻՆ Աղետների բժշկության կենտրոնի բուժկանխարգելման բաժնի պետ Լևոն Գրիգորյանին և ՀՀ ԱԻՆ ՓԾ ԵՓՎ ՓՈՒՀ բաժնի պետ-վարչության պետի տեղակալ Դավիթ Գրիգորյանին շնորհվել է փ/ծ փոխգնդապետի կոչում:
ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով փ/ծ գնդապետ Դավիթ Զաքարյանն, իր դիմումի համաձայն, ազատվել է Փրկարար ծառայության կադրերի վարչության պետի պաշտոնից՝ անցնելով թոշակի: Երկար տարիների անբասիր ծառայության համար ԱԻ նախարարը Դ. Զաքարյանին պարգևատրել է մեդալով և շնորհակալագրով:
Նախարարի մեկ այլ հրամանով՝ սեփական դիմումի համաձայն, աշխատանքից է ազատվել ՀՀ ԱԻՆ աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետ Հրանտ Հարությունյանը: