Այսօր՝ հունվարի 13-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի հրամաններով կադրային փոփոխություններ են իրականացվել Հարկադիր կատարման ծառայությունում:

 

Ծառայության Իրավաբանական բաժնի պետ, արդարադատության կապիտան Արմեն Ազիզյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

 

Արմեն Հարությունյանի հրամանով Ծառայության Իրավաբանական բաժնի պետի տեղակալ, արդարադատության ավագ լեյտենանտ Գոհար Մկրտչյանը նշանակվել է նույն բաժնի պետի պաշտոնին:

 

Մեկ այլ հրամանով Ծառայության Իրավաբանական բաժնի գլխավոր խորհրդատու, արդարադատության ավագ լեյտենանտ Դավիթ Հոբոսյանը նշանակվել է նույն բաժնի պետի տեղակալի պաշտոնին: