Կառավարության հուլիսի 13-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին երեք ամսյա ժամկետում մշակել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել բնապահպանական փորձաքննության որակի և ժամկետների, շրջակա միջավայրի վրա բնապահպանական նորմերի ազդեցության, ինչպես նաև բնապահպանության բնագավառում ինստիտուցիոնալ և կադրային փոփոխությունների նախագիծ:
-Պարոն Մինասյան, երեք ամիսը բայց շատ չէ՞,-հանձնարարականից հետո նախարարին հարցրեց վարչապետը:
-Երեք ամիսը շատ է, պարո՛ն վարչապետ, կարող ենք հասցնել մեկ ամսում,-պատասխանեց Արծվիկ Մինասյանը և վարչապետի հանձնարարականի համար սահմանվեց մեկ ամիսը: