2016թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գների մակարդակը հանրապետությունում նվազել է 4.1% և 1.2%-ով։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակած տվյալներից։
Առավել զգալի է վառելիքի գնանկումը նախորդ տարվա համեմատ։ Ըստ այդմ՝ 2015թ. դեկտեմբերի համեմատ 2016-ի դեկտեմբերին բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 18.7% և 22.4%-ով: