Երեկ՝ հոկտեմբերի 9-ին, Ավստրիայում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ։ Երկրի ղեկավարի պաշտոնի համար առաջադրված թեկնածուների թիվը 7-ն էր, որոնց մեջ էր նաև մորական կողմից հայկական արմատներ ունեցող Թասիլո Վալենտինը։
ԼՈՒՐԵՐ․com-ը կապ հաստատեց վիեննահայ հասարակական գործիչ Ռազմիկ Թամրազյանի հետ՝ տեղեկանալու, թե ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները։
«Ընտրությունների արդյունքները, առանց հեռակա ձայների, հետևյալն են․ ընտրելու իրավունք ունեցողների ընդհանուր թիվը 6.363.489 է, քվեարկածների թիվը՝ 3.340.609, որը հավասար է 52,5 %-ի։ Անվավեր ձայների թիվը 79.550 է, որը կազմում է 2,4 %, վավեր ձայների թիվը՝ 3.261.059, ասել է թե՝ 97,6 %»,-մեզ հետ զրույցում ասաց վիեննահայ գործիչը։
Նա մանրամասնեց, որ Ավստրիայի գործող նախագահ Ալեքսանդր Վան դել Բելենը ստացել է 1.780.429 ձայն, այսինքն 54,6 %-ը, ինչը նշանակում է, որ նա, ամենայն հավանականությամբ, կպաշտոնավարի նոր ժամկետով։
Այս պահի դրությամբ, ստացած քվեներով՝ երկրորդը Վալթեր Ռոզնկրանցն է, իսկ երրորդը՝ հայազգի թեկնածու Թասիլլո Վալենտինը։
«Դոկտոր Թասիլլո Վալենտինի օգտին քվեարկել է 273.596 քաղաքացի, այսինքն ընտրողների 8,4 %-ը»,-նշեց Թամրազյանը։
Մինչև Ավստրիայում վերջնահաշվարկ են կատարում, նշենք, որ նախագահական ընտրություններում հաղթանակ ապահովելու համար հարկավոր է ստանալ ձայների ավելի քան 50 տոկոսը։
Արա Ալոյան