Պակիստանցի Արբաբ Խիզեր Հայաթը, որը կշռում Է 430 կիլոգրամ, իրեն հայտարարել է աշխարհի ամենաուժեղ մարդը, ինչպես նաեւ ցանկություն է հայտնել պատմության մեջ մտնել որպես ժամանակակից Հերկուլես: Այս մասին գրել է Daily Mail-ը:
25-ամյա տղամարդը պատմել է, որ պլանավորում է դառնալ պրոֆեսիոնալ ռեսթլեր եւ փաուերլիֆթինգի չեմպիոն: «Դա լոկ ժամանակի հարց է»,- նշել է նա:
Հալքի, ինչպես նրան անվանել են հայրենակիցները (ի պատիվ Marvel պատկերապատումների հերոսի) խոսքով՝ ինքը շնորհակալ է Աստծուն իր մարմնի կազմվածքի համար եւ կցանկանար ավելի մեծ քաշ ունենալ: Դրա համար տղամարդն օրական գործածում է 10 հազար կիլոկալորիա. մասնավորապես, նախաճաշին ուտում է 36 ձու, օրական ավելի քան երեք կիլոգրամ միս եւ շուրջ հինգ լիտր կաթ:
Հայաթի հասակը 190 սանտիմետր է: Պակիստանցու պնդմամբ՝ ինքն առողջության հետ կապված ոչ մի խնդիր չունի իր գաբարիտների ատճառով:
«Եվ ես անհարմարություն չեմ զգում իմ քաշից»,- ընդգծել է «Հերկուլեսը»:
Աշխարհի ամենաուժեղ մարդն ամերիկացի Բրայան Շեուն է: Չեմպիոնը որոշվում է ամեն տարի World՚s Strongest Man միջազգային մրցությունում:
Աշխարհում ամենածանր մարդը ներկայում ապրողների թվից Սաուդյան Արաբիայի բնակիչ Խալիդ Բին Մոհսեն Շաարին է: Նա կշռում է 610 կիլոգրամ: