ԱՄՆ-ի նոր նախագահ Դոնալդ Թրամփին եւ փոխնախագահ Մայք Փենսին պաշտոնակալության արարողությունից հետո ավանդական ճաշկերույթի ընթացքում կմատուցեն ամերիկյան լոբսթեր, մանր ծովախեցգետին՝ զաֆրանի սոուսով եւ մարմարանման տավարի միս, պատրաստված գրիլում՝ մուգ շոկոլադով, տեղեկացնում է CNN հեռուստաալիքը:

 

Բազմամյա ավանդույթի համաձայն՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի համատեղ կոմիտեն պաշտոնակալությունից հետո նախագահի եւ փոխնախագահի համար հանդիսավոր ճաշկերույթ է կազմակերպում Կապիտոլիումի շենքում: Առաջին նման ճաշկերույթը տեղի է ունեցել 1953 թվականին ԱՄՆ-ի 34-րդ նախագահ Դուայթ Դեւիդ Էյզենհաուերի համար: Ճաշկերույթն ուղեկցում են կենացները, ճառերը եւ նվերները:

 

Թրամփի ճաշը կլրացնի շոկոլադե սուֆլեի եւ բալ-վանիլային պաղպաղակի աղանդերը: Ճաշին կմատուցեն 2013 թվականի J. Lohr Arroyo Vista Շարդոնե, 2012 թվականի սահմանափակ խմբաքանակի Delicato Black Stallion Կաբեռնե Սովինիոն՝ արտադրված Նապայի հովտում, իսկ աղանդերին՝ Korbel Natural «հատուկ պաշտոնակալական» կալիֆոռնիական շամպայն:

ԱՄՆ-ի ընտրյալ նախագահի պաշտոնակալությունը կկայանա հունվարի 20-ին Վաշինգտոնում՝ Կապիտոլիումի շենքի մոտ, որտեղ նիստեր է գումարում ԱՄՆ-ի