Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, օրերս խոսելով առաջնագծում ստեղծված ռազմական վիճակի մասին՝ քննադատել է հայկական զինուժի հրամանատարությանն՝ առաջին գծի պաշտպանությամբ պատշաճ կերպով չզբաղվելու համար: Սամվել Բաբայանի վեջին օրերի ակտիվությունը պատահական չէ, քանի որ, ըստ մամուլում հայտնված հրապարակումների, նա պատրաստվում է ստանձնել նաև Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան դաշինքի համակարգումը և ակտիվ բանակցությունների մեջ է Ռոբերտ Քոչարյանի հետ:

 

ԼՈւՐԵՐ.com_ի հետ զրույցում Ազատ Արշակյանն, անդրադառնալով Սամվել Բաբայանի քաղաքական ակտիվությանը և դրանում Ռոբերտ Քոչարյանի դերակատարմանը, նշեց. «Դժվար բան է Սամվել Բաբայան-Ռոբերտ Քոչարյան միությունը: Բայց եթե նման բան լինի, Քոչարյանը պետք է ասի, որ ինքը չի գողացել, նույնը նաև Սամվել Բաբայանին է վերաբերվում: Նրանք, այս պարագայում, պետք է կանգնեն  և հայտարարեն. կամ՝ անմեղ ենք, կամ՝ պատժեք մեզ»: 

 

Խոսելով վերը նշված պաշտոնյաների հետ Սեյրան Օհանյանի հնարավոր համագործակցության մասին՝ Ազատ Արշակյանը նշեց. «Ես կարծում եմ, որ Սամվել Բաբայանն ու Ռոբերտ Քոչարյանը պետք է աշխատեն տարբեր քաղաքական ուժերի հետ: Նույնը պետք է անի նաև Սեյրան Օհանյանը. նա պետք է շփվի նաև նրանց հետ՝ ոչ միայն այն պատճառով, որ նրանք կարող են գաղափարակից լինել, այլ նաև նախկին Պն-ն պետք է հասկանա՝ ով՝ ով է»,-շեշտեց նա, հավելելով, որ Քոչարյանն ու Սամվել Բաբայանն, իրականում,  երբեք էլ քաղաքականությունից չեն հեռացել, նրանք պարզապես հարթակից են հեռացել»:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում. 

 

 

 

Աղավնի Սուքիասյան