Չինաստանում լրացել է անազատության մեջ ապրող Բասի անունով աշխարհում ամենածեր մեծ պանդայի 37 տարին, ինչը հավասար է մարդկային կյանքի ավելի քան 100 տարվա: Այդ մասին հայտնել են չինական ԶԼՄ-ները:

 


Բասին ծնվել է 1980 թվականին Սիչուանի նահանգի Բաոսին գավառում. ներկայում էգն ապրում է Ֆուցզյանի նահանգի Ֆուչժոու քաղաքի մեծ պանդաների հետազոտական կենտրոնի տարածքում:

 

Ինչպես նշել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, ծննդյան օրվա առթիվ կենտրոնի աշխատակիցները հատուկ տոնական տորթ են պատրաստել, իսկ Բասիի բազմաթիվ երկրպագուներ եկել են նվերներով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: