ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հրաժեշտի նամակ է գրել Միացյալ Նահանգների քաղաքացիներին: Այն զետեղված է Սպիտակ տան կայքում:

 

Տեքստն սկսվում է «Իմ բարեկամ ամերիկացիներ» բառերով: Այնուհետեւ Օբաման հակիրճ հիշեցնում է իր հաջորդին նամակ թողնելու գոյություն ունեցող ավանդույթի մասին եւ հայտնում, որ նախ ցանկանում է շնորհակալություն հայտնել ամերիկացիներին իրեն ցույց տված պատվի համար լինելու իրենց 44-րդ նախագահը: «Այն ամենն, ինչ ես սովորեցի պաշտոնավարության ընթացքում, սովորեցի ձեզնից,- գրում է Օբաման:- Ձեր շնորհիվ ես ավելի լավը դարձա լավ եւ որպես նախագահ, եւ որպես մարդ»:

 

Վերջում Օբաման ամերիկացիներին հորդորում է, անկախ քաղաքական պատկանելությունից, լինել այն երկրի ազնիվ քաղաքացիները, որտեղ իրենք ապրում են: «Եվ երբ ձեզ թվա, թե առաջընթացը դանդաղում է, հիշեք. Ամերիկան մեկ մարդու նախագիծ չէ: Կա մի բառ՝ ամենահզորը մեր ժողովրդավարության մեջ՝ «մենք» բառը: Մենք ժողովուրդն ենք: Մենք կհաղթահարենք ամեն ինչ: Այո՛, մենք կարող ենք», գրել է Օբաման: