Հունվարի 22-ին, ժամը 8։30-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Պանորամա» հյուրանոցում դի կա: «Պանորամա» հյուրանոցի սենյակներից մեկում հայտնաբերել է նշված հյուրանոցի տնօրենի` 1972 թվականին ծնված Տիգրան Կալմուխյանի դին:

 

Ոստիկանության լրատվության բաժնից ԼՈւՐԵՐ.com-ը տեղեկացավ, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն։

 

Նշենք, որ արտաքին զննությամբ տնօրենի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: