Հունվարի 23-ին, ժամը 15.37-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Սիսական փողոցի սկզբնամասում այրվում է տնակ:

Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.51-ին, մարվել՝ 16.02-ին: Այրվել է չշահագործվող մետաղյա տնակի փայտյա կառուցատարերը (մոտ 12 ք.մ):