Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների ճգնաժամը, որն առաջացել է Բարաք Օբամայի նախագահության օրոք, կարող է հաղթահարվել միայն ժամանակի ընթացքում եւ երկուստեք լրջորեն աշխատելու պայմանով: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Պետդումայում ելույթ ունենալով «Կառավարական ժամի» ընթացքում:

 

«Ծանրագույն վնասի հաղթահարման համար, որը ռուս-ամերիկյան փոխգործակցությանը հասցվել է Բարաք Օբամայի օրոք, կպահանջվի ժամանակ եւ լուրջ աշխատանք,-ընդգծել է նախարարը:-Մենք, ինչպես նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, պատրաստ ենք անցնել կապերի վերականգնման ճանապարհի մեր մասը' ի շահ մեր ժողովուրդների, ի շահ գլոբալ անվտանգության եւ կայունության», հաղորդել է ՏԱՍՍ-ը: