Իտալական աշխարհահռչակ «Գուչչի» նորաձևության տան հիմնադիր Գուչիո Գուչչիի թոռը՝ Ռոբերտո Գուչչին Հայաստանում է: Այցելության նպատակը լեգենդար ընտանիքի և Գագիկ Ծառուկյանի հիմնադրած «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հետ համագործակցություն սկսելն է:
Ամիսներ առաջ Իտալիայում մեկնարկած բանակցությունները շարունակվում են Հայաստանում: Կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը և Ռոբերտո Գուչչին երկարատև հանդիպման ընթացքում քննարկել են համատեղ նախագծեր կյանքի կոչելու առաջին քայլերը:
Մանրամասները՝ ներկայացվող տեսանյութում.