200 մլն վարկով գնված տեխնիկայի մի մասն արդեն Հայաստանում է և մատակարարված է զինված ուժերին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նախարարի խոսքով՝ մնացած աշխատանքները շարունակվում են ըստ ժամանակացույցի: Իսկ թե ինչպիսի սպառազինություն է մատակարարվում, Սարգսյանը չներկայացրեց:
Պնախարարը առաջնագծի համալրման տեսանկյունից՝ անցած տարին նշանավորեց գիշերային տեսանելիության սարքավորումների տեղադրումով, արժեքավոր այլ սարքերի տեղադրումով և այլն: