Ռուսաստանում ապրող հայազգի գործարար Սամվել Կարապետյանն օրերս Ռուսաստանում ՀՀ դեսպանատանը հայտարարել էր, որ Հայաստանում արդեն նկատվում են դրական փոփոխություններ բիզնես գործունեության ծավալման համար: ««Տաշիր» ընկերությունը մշտապես Հայաստանում իրականացրել է բարեգործական և նեդրումային ծրագրեր, բայց հիմա մենք պատրաստ ենք ՀՀ տնտեսության համար ավելի շատ ներդրումներ իրականացնել»,- լրագրողերի հետ զրույցում նշել էր գործարարը՝ հավելելով, որ իր այս որոշումը պայմանավորված է ՀՀ վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակմամբ:
Այն, որ «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը մշտապես ակտիվ է Հայաստանում ներդրումներ և բարեգործական ծրագրեր իրականացնելու առումով, բոլորին հայտնի է:
Այստեղ, թերևս, նորությունն այն էր, որ հայ գործարարի այս հայտարարությունը զետեղվել էր Հայաստանում ՌԴ դեսպանատան պաշտոնական կայքում:
Ստացվում է՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան պաշտոնական էջը Սամվել Կարապետյանի համար դարձել է գովազդային նոր հարթակ...