Հուվարի 30-ին, ժամը 16.36-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Էմիածին քաղաքի Աբովյան փողոցի թիվ 21 հասցեում գտնվող փայտի արտադրամասում. անհրաժեշտ է օգնություն:

Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից, դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Թումանյան փողոցի թիվ 21ա հասցեում գտնվող փայտի արտադրամասում այրվում են փայտ և ներկ (մոտ 80 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.56-ին, մարվել՝ 17.25-ին: