Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փետրվարի 3-ին Մինսկում ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը առաջարկել է քրեական գործ հարուցել «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավար Սերգեյ Դանկվերտի նկատմամբ՝ ռուսական շուկա պարենամթերքի մատակարարումների հետ կապված խնդիրների պատճառով: Հանդիպման առցանց հեռարձակումը հասանելի է ԲԵԼՏԱ գործակալության կայքում:

 

«Ինչ վերաբերում է սննդամթերքին, ես միայն գլխավորը կասեմ: Ճանաչում եք տարաբնույթ դանկվերտների եւ ուրիշների (…) , մեզ հարկավոր է ուսումնասիրել հարցը եւ քրեական գործ հարուցել Դանկվերտի նկատմամբ պետությանը վնաս հասցնելու համար»,-ասել է Լուկաշենկոն:

 

Անցած տարվա դեկտեմբերին Բելառուսի նախագահը Դանկվերտին քննադատության էր ենթարկել բելառուսական պարենամթերքի վերաբերյալ բացասաբար արտահայտվելու համար: