Shamshyan.com-ը օրերս հայտնել էր, որ իր տեղեկություններով՝ Շիրակի մարզպետի հիմնական թեկնածու է համարվում աշխարհահռչակ ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը:

Այսօր արդեն կան տեղեկություններ, որ Յու. Վարդանյանը մերժել է առաջարկությունը, և հիմա արդեն մարզպետի հիմնական թեկնածու է համարվում Ազգային Ժողովի պատգամավոր Արման Սահակյանը, և հնարավոր է՝ հինգշաբթի օրը Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը Կառավարությանը ներկայացնի Արման Սահակյանին:

Հիշեցնենք, որ Շիրակի մարզպետ, գեներալ-մայոր Աշոտ Գիզիրյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել նախագահական ընտրություններից հետո: