Բենիամինի, Ազատանի, Արևիկի, Գետքի, Բայանդուրի բնակիչները Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի ու «Շիրակ» ջրօգտագործողների ընկերության պատասխանատուների հետ հանդիպումից հետո բացեցին Երևան-Գյումրի մայրուղու Ազատան-Բենիամին հատվածը:
Շիրակի մարզպետը խոստացավ՝ ոռոգման հարցն այսօրվա ընթացքում կլուծվի։
Հիշեցնենք, որ նրանք փակել էին ճանապարհը՝ պահանջելով համայնքներն ապահովել ոռոգման ջրով։ Խնդիրը կապված է Կառնուտի ջրամբարի սակավաջրության հետ: