Այսօր մեկնարկեց ԱԺ հերթական քառօրյան: Ելույթով հանդես եկավ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով առաջարկեց ստեղծել հանձնաժողով, որը կուսումնասիրի ՀՀ պաշտոնյաների գույքի չափն ու դրա ձեռքբերման օրինականությունը: Հիշեցնենք, որ ԱԺ Պետաիրավական հանձնաժողովը դեմ է քվեարկել այդ որոշման նախագծին:
ԱԺ պատգամավորը բերեց մի շարք փաստարկներ՝ նման նախագիծ ընդունելու անհրաժեշտության մասին: Ըստ Փաշինյանի՝ ՀՀ պաշտոնյաները մասնակի են հայտարարագրում իրենց գույքը և նրանց «օֆշորային ունեցվածքը» չի հայտարարագրվում: Ամեն տարի Հայաստանից մի քանի միլիարդ դոլար է դուրս բերվում: Կա պատրաստի զեկույց, ըստ որի՝ ՀՀ-ից տաս միլիարդ դոլար է դուրս բերվել և, հետևաբար, պետական պաշտոնյաների հայտարարագրման մասին այս նախագիծը պետք է փոփոխել:
Ըստ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված նախագծի՝ առաջարկվում է երեք փուլ, որոնք տարածվում են նաև նախկին պաշտոնյաների վրա:
Նախագծին կողմ արտահայտվեցին ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, Հրանտ Բագրատյանը:
ՀՀԿ -ն դեմ արտահայտվեց:
Քվեարկության արդյունքներով՝ նախագիծը չընդունվեց: