Այսօր՝ փետրվարի 6-ին, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի հարթակից դիմելով ՀՀԿ պատգամավոր Արտակ Սարգսյանին, ասաց, թե «Հանրապետական» կուսակցության կողմից անօրինական մեթոդներ են կիրառվում՝ ԱԺ ընտրություններին ընդառաջ:
Պատգամավորն իր ելույթում հայտարարեց, որ ՀՀԿ պատգամավոր Արտակ Սարգսյանը ստիպում է ՍԱՍ-ի աշխատակիցներին՝ դուրս գալ իրենց գրանցման վայրերից և գրանցվել այն վայրում, որտեղ գրանցված է Արտակ Սարգսյանը:
Նշենք, որ դահլիճում ներկա ՀՀԿ պատգամավոր Արտակ Սարգսյանն այդպես էլ չպատասխանեց Նիկոլ Փաշինյանի հարցադրմանը, սակայն հայտարարությունից քիչ անց՝ լրագրողների հարցին ի պատասխան՝ ասաց. «Սուտ է, սուտ է, նման բան չկա»:
Սոնա Հարությունյան