Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․
«Ադրբեջանում Ալիևի ցեղասպան և բռնապետական ռեժիմը հերթական անգամ խախտում է միջազգային իրավունքը. նրանք ոչ միայն առևանգել են Արցախի ղեկավարությանը, այլև խոչընդոտել են նրանց օրինական պաշտպանության հնարավորությունը: Հիմա էլ ստիպում են հարցազրույցներ տալ։
Հանցագործություն է նաև պատանդների օգտագործումը քարոզչական և զանգվածային նվաստացման նպատակով։ Ի դեպ, Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի առաջին հատուկ խորհրդական Խուան Մենդեսը 2023 թվականի նոյեմբերի 1-ի իր զեկույցում հստակ նշում է, որ Արցախի ղեկավարների կալանավորումը ցեղասպանության վկայություն է, քանի որ դա ցույց է տալիս համայնքը ոչնչացնելու մտադրություն»,-նշել է Բեգլարյանը։