Տարբեր փորձագետների գնահատմամբ՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում երեկ կայացած համաժողովրդական հանրահավաքին ներկա է եղել 60-70 հազար մարդ։ Այդ մասին Տելեգրամի իր ալիքում գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։ «Թող ալիևյան ռեժիմը և Ադրբեջանի հասարակությունն իրենք իրենց հարց տան, թե ինչպես է այդքան մարդ հավաքվել շրջափակման պայմաններում։Նրանց պնդումների համաձայն՝ Արցախում անգամ 40 հազար մարդ չի ապրում։
Ի դեպ, դեկտեմբերի 26-ին ժամը 19։00-ին Երևանում՝ Ազնավուրի անվան հրապարակում, նախատեսված է իրազեկման հավաք ու երթ՝ ի զորակցություն Արցախի»,-գրել է նա։