Այսօր Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում պատգամավոր Արագած Ախոյանը նշեց, որ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի ՀՀԿ ցուցակով՝ նշելով, որ չի բացառվում, որ հետագայում նաև դառնա «Հանրապետական» խմբակցության պատգամավոր: 

 

Դիտարկմանը, որ շատերը լքում են ՀՀԿ խմբակցությունն, իսկ ինքը պատրաստվում է անդամակցե՞լ, Արագած Ախոյանը պատասխանեց.

 

«Մի քանիսը գնում են, որոշ մասը գալիս է, շատերին թվում է, որ իշխանությունն իրենց բախչան է, պետք է հեշտ թողնել իշխանությունը, հեշտ բաժանվել»:

 

Արագած Ախոյանը նշեց, որ կառաջադրվի Արագածոտնի մարզից՝ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով։

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում.

Աղավնի Սուքիասյան

Նարեկ Ավանեսյան