Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Շտայնմայերի օգտին քվեարկել է 971 պատգամավոր, 14 ձայն անվավեր է ճանաչվել, իսկ 103 ներկայացուցիչ չեզոք է քվեարկել:
Շթայնմայերը հենց սկզբից պետության ղեկավարի գլխավոր թեկնածուն էր համարվում: Գործող նախագահ Յոահիմ Գաուկը հրաժարվել էր նոր ժամկետով առաջադրել թեկնածությունը՝ վկայակոչելով տարիքը. նա 77 տարեկան է: