Բրիտանական Guardian-ը, հենվելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների վրա, հրապարակել է աշխարհի ամենաաղտոտված մթնոլորտ ունեցող քաղաքների ցանկը, որում Թուրքիան աչքի է ընկնում խիստ բացասական ցուցանիշներով:
Համաձայն տվյալների՝ Եվրոպայում ամենաաղտոտված մթնոլորտ ունեցող քաղաքների առաջին տասնյակում ութը թուրքական քաղաքներ են՝ Բաթմանը, Հաքքարին, Գազիանթեփը, Սիիրթը (Սղերթ), Աֆյոնը, Քարամանը, Իգդիրը և Իսպարտան:
Աշխարհի ամենաաղտոտված մթնոլորտ ունեցող քաղաքների եռյակը հետևյալն է' Զաբոլ (Իրան), Գվալիոր (Հնդկաստան) և Ալլահաբադ (Հնդկաստան):