ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի համար անակնկալի չէր, որ չի ընդգրկվել Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում: «Ինձ համար անակնկալ չէ, որ Հանրապետական կուսակցության ցուցակում չեմ: Կարող է կա սահմանափակում, որին ես չեմ բավարարում»,- նշեց վարչապետը՝ Երևանի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ: Վարչապետի խոսքով՝ եթե խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն հասնի հաջողության ու հնարավորություն ստանա կառավարություն ձևավորել, ինքը հույս ունի, որ ներկայիս թիմը կշարունակի պաշտոնավարել։

 

Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակն Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում կգլխավորի ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Ցուցակի երկրորդ համարը կլինի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, երրորդը'ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, չորրորդը' ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյանը, 5-րդը' ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Ցուցակի 6-րդ համարն Արմեն Աշոտյանն է, 7-րդը' Էդուարդ Շարմազանովը, 8-րդը Մարգարիտ Եսայանը, 9-րդը' Սամվել Ֆարմանյանը, 10-րդը' Կարեն Ավագյանը: