Վերջերս Փարիզում վանդալիզմի ակտ է իրականացվել Միսաք Մանուշյանի արձանի նկատմամբ: Այս մասինլուսանկարներ են տարածվել Ֆեյսբուքում։
Ֆեյսբուքի օգտատեր Ռոբերտ Մելքոնյանը գրում է, որ ըստ շրջանառվող վարկածների, դա հավանաբար թուրքական, ադրբեջանական ձեռագիր ունի. «Չնայած չեն բացառում, որ այն կարող է կատարված լինել նաև ծայրահեղ աջ ուժերի կողմից, քանի որ Ֆրանսիայի ներկա սերունդը բացարձակ պատկերացում չունի Մանուշյանի, Ֆրանսիայի ազատագրման համար զոհված մյուս հայ և այլազգի ֆրանսիացիների մասին»: