Ադրեջանական լրատվամիջոցները հրապարակել են Ադրբեջանում գերեվարված Չինարիի բնակիչ 31-ամյա Կարեն Արտուշի Պետրոսյանի նոր լուսանկարներ և տեսանյութ:

 

Կարենը հատել է հայ-ադրբեջանական սահմանն ու գերի ընկել:

 

Տեսանյութում Կարեն Պետրոսյանին ստիպում են խնդրել Ադրբեջանի նախագահից իրեն բաց թողնել:

 

Պարզորոշ երևում է, թե ինչ անմարդկային վերաբերմունք են ցուցաբերում հայ գերու նկատմամբ:

 

Կարեն Պետրոսյանին Ադրբեջանում ներկայացնում են որպես դիվերսանտ: