Ադրեջանական լրատվամիջոցները հրապարակել են Ադրբեջանում գերեվարված Չինարիի բնակիչ 31-ամյա Կարեն Արտուշի Պետրոսյանի լուսանկարները:
Վերջինս հատել է հայ-ադրբեջանական սահմանն ու գերի ընկել: Նրա գերեվարվելու մասին լուրերն ավելի վաղ տարածել էին ադրբեջանական լրատվամիջոցները' հայտնելով, որ հայ գերին հայտնաբերվել է Թովուզի շրջանի Աղբուլաղ գյուղի բնակչի կողմից: