ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը չի նեղացել ՀՀԿ-ից, որ ընդգրկված չէ նախընտրական ցուցակում:

 

Փետրվարի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախարարը պատասխանելով այն հարցին, թե նեղացած չէ՞, արդյոք, ՀՀԿ ցուցակում ընդգրկված չլինելու համար նշեց. «Թույլ տվեք կուսակցական հարցերին չպատասխանեմ՝ չնայած ոչ մեկից չեմ նեղանում»:

 

Հարցին, թե կմասնակցի՞ ՀՀԿ-ի քարոզարշավին՝ գյուղնախարարը պատասխանեց. «Իմ կարծիքով, այն, ինչ անում եմ ես, արդեն քարոզարշավ է»:

 

Քաղաքականության հետ կապված այլ հարցերի գյուղատնտեսության նախարարը հրաժարվեց պատասխանել՝ նշելով, որ կան կանոնակարգեր: