Երևանը ներկայացնող տափօղակով հոկեյի «Արարատ» ակումբը Բելառուսի բարձրագույն խմբի բաց առաջնության քառորդ եզրափակչում երեկ իր հարկի տակ խաղաց «Գոմել-2»-ի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքը:
Խաղն ավարտվեց մեր թիմի պարտությամբ՝ 4:5 (1:2, 2:1, 1:2):
«Արարատ»-ի կազմից գոլի հեղինակներ դարձան Երվանդ Բուլգուրյանը, Եգոր Ֆեոֆանովը, Ալեքսանդր Օհանյանը և Վյաչեսլավ Միրոշկինը:
Այսօր՝ փետրվարի 21-ին «Արարատ»-ի հարկի տակ՝ Օրշայում տեղի կունենա զույգի չորրորդ խաղը:
Քառորդ եզրափակչում մրցակցությունը շարունակվում է մինչև թիմերից մեկի երրորդ հաղթանակը: