Վերջին շրջանում, «Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանն, իր կայքի միջոցով բուռն արտահայտվում է իր «անմեղության» մասին ու բողոքում, թե, իբր, իրեն քաղաքական հետապնդման են ենթարկել, իսկ դատական նիստերը վերածել է շոուների:

 

Սակայն xnews.am-ին հաջողվեց տեղեկություն ստանալ քրեական գործի նյութերից:

 

Պարզվում է, որ պատգամավոր Ուրիխանյանի մասին վարկաբեկիչ նյութեր չհրապարակելու դիմաց սրճարաններից մեկում գումարը վերցրած Անի Հովհաննիսյանի օգնականը դրամը վերցրել է ոչ թե ձեռքով, այլ Անիի ցուցումով՝ պահանջել է դնել գրքի մեջ և նույն պահին Անիից ստացել է sms հաղորդագրություն. «փողը չվերցնես, «ԿԳԲ»-ից մարդ կա»:

 

Թե ինչպես է հիմնավորում այս ամենն ամբաստանյալը՝ հայտնի չէ: Սակայն նախընտրական շրջանում շահարկելով իր դեմ հարուցված քրեական գործը, նա չի անդրադառնում նաև մեկ այլ հանգամանքի՝ իր մոտից առգրավված համակարգչում հետին թվով կեղծ պայմանագիր է կազմվել «Ալյանս» կուսակցության հետ, իբր, համագործակցության վերաբերյալ, ինչը ուղղակի ապացուցում է իրեն ներկայացված մեղադրանքի արդարացիությունը:

 

Այդուհանդերձ, սպասենք դատարանի վճռին: