Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պատգամավոր Մհեր Սեդրակյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ որոշել է քաղաքականությունից դուրս գալ և զբաղվել բիզնեսով՝ միաժամանակ տեղեկացնելով, որ ոչ մեկից նեղացած չէ. «Ես ոչ մեկից նեղացած չեմ: Ես դուրս եմ եկել, ըտենց եմ որոշել, ոչ մեկ էլ ինձ վրա ճնշում չի գործադրել»,-ասաց Մհեր Սեդրակյանը՝ հերքելով լուրերն այն մասին, թե նախագահ Սերժ Սարգսյանի կողմից իր վրա ճնշում է գործադրվել: 

 

Մհեր Սեդրակյանն իրականում չհերքեց լուրերն այն մասին, որ վերցրել են Երևանի Էրեբունի համայնքը, թուլացնելով իր ազդեցությունն այդ գոտում. «Է, ինչ դիրք եմ է ունեցել, որ կորցնեմ: Էրեբունին վերցրեցին, հո ամբողջ աշխարհը չեն կարողանա վերցնել»,-ասաց նա:

 

Պատասխանելով հարցին՝ արդյոք առաջարկներ ստացե՞լ է այլ պաշտոնում աշխատելու համար, պատգամավորն ասաց. «Ինձ առաջարկ չի եղել, խի հեշտ ա՞ ինձ առաջարկ անելը»: 

 

Վերջում պատգամավորը հավելեց, որ խորհրդարանական ընտրություններին սատարելու է Գագիկ Բեգլարյանի եղբորը՝ լրագրողներին վստահեցնելով, որ իր՝ քաղաքականությունից հեռանալու որոշման պատճառն իր տարիքն է. «Ամեն ինչ նորմալ է, հո ամեն ինչ ձեզ չե՞մ ասելու, իսկ որդուս քաղաքական կարիեարան պատգամավոր դառնալուց կախված չէ»: