«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

 

«Երևանի Էրեբունի վարչական շրջանում գտնվող Վարդավառի այգին, որն առավել հայտնի է Թոխմախի գյոլ անվանումով, ըստ էության, մասնավոր է:

 

Այս բացահայտումն արել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը, երբ իրեն ահազանգել են, որ լճին հարող զբոսայգում հեծանիվ վարելն արգելվում է: Ավագանու անդամը սկսել է նամակներ գրել Երևանի քաղաքապետին՝ հասկանալու համար, թե ինչու է այգում արգելվում հեծանիվ վարելը:

 

Նամակագրության ժամանակ պարզվել է, որ 1313 քմ մակերեսով շինություններ ու շուրջ 17 հեկտար տարածք զբաղեցնող այգին դեռևս 2009 թվականին 99 տարի ժամկետով վարձակալել է «Բիդեք» ՍՊԸ-ն, որը կապվում է Մհեր Սեդրակյանի անվան հետ:

 

Ի դեպ, Սեդրակյանի առանձնատունը գտնվում է հենց այս լճի ափին: Արայիկ Հարությունյանին հաջողվել է ճշտել, թե 2009 թվականից սկսած Թոխմախ գյոլի վարձակալության դիմաց տարեկան որքան գումար է մուտքագրվել համայնքային բյուջե:

 

«Ելք»-ի ներկայացուցիչը վստահ է, որ այստեղ լուրջ կոռուպցիոն ռիսկեր կան. այդ մասին է վկայում նաև պայմանագրի բովանդակությունը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: