Փետրվարի 28-ին և լույս մարտի 1-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը շարունակել է մնալ լարված: Հատկապես հրադադարի ռեժիմի ինտենսիվ խախտումներ են արձանագրվել գիշերվա ընթացքում: Հակառակորդը կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներ, հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 1100 կրակոց: Հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ՝ բացի տարբեր տրամաչափի ականանետերից և «Դ-44» տիպի հրանոթից, ադրբեջանական զինուժը կրակ է վարել նաև «TR-107» տիպի հրթիռահրետանային կայանքից (5 արկ): Հիշեցնենք նաև, որ նույն ուղղությամբ երեկ կիրառվել է «SPIKE» տեսակի հակատանկային կառավարվող հրթիռ:

 

Հրադադարի խախտման արդյունքում հայկական կողմը կորուստներ չի կրել:

 

Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ուժերը անհրաժեշտության դեպքում դիմել են պատասխան գործողությունների և վստահորեն իրականացրել իրենց առջև դրված մարտական խնդիրները:

 

Այս պահի դրությամբ իրադրությունն առաջնագծում հանգիստ է:

 

Արցախի ՊՆ