Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը կրակը միակողմանի դադարեցնելու մասին իրականությանը չի համապատասխանում:
Այս պահի դրությամբ ադրբեջանական զինուժը «ՄՄ-21» Գրադ կայանքներով ու 152-մմ հրետանիով արկակոծում է Մարտակերտը:
Հայտնել է ԼՂ ՊԲ մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը: