Ադրբեջանի զինված ուժերն այս պահին չեն կարողացել գրավել Հադրութի շրջանում գտնվող գյուղերը:

Wargonzo-ի տվյալներով՝ Արցախի հարավային ճակատում ադրբեջանական զինուժը գրավել է երկու բարձունք Հին Թաղեր և Քիրսավան գյուղերի մատույցներում: Նրանց հաջողվել է փակել գյուղերից մեկը տանող ճանապարհը: Ներկայումս հարձակման ջոկատները փորձում են իրենց տեղը հաստատել բնակավայրերի մատույցներում, Արցախի Պաշտպանության բանակի զինծառայողները եւ տեղի աշխարհազորայինները զինծառայողները պահում են պաշտպանությունը :

Wargonzo-ի աղբյուրների տեղեկություններով՝ ռուսական կողմը հրադադարի հաստատման համար բանակցություններ է վարում Բաքվի հետ: