«Սենթ Էթյեն»-ի պաշտպան Կևին Մալկյուին հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ուշադրության կենտրոնում:

Ինչպես տեղեկացնում է Manchester Evening News-ը, մանչեսթերյան ակումբի ներկայացուցիչները հետևում են ֆուտբոլիստի խաղին:

25-ամյա պաշտպանը մանսկացել է Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ երկու հանդիպումներին էլ և տպավորել անգլիական թիմի գլխավոր մարիչ Ժոզե Մոուրինյուին:

Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակել է 28 խաղի և կատարել 4 գոլային փոխանցում:

Տեղեկացվում է նաև, որ մանչեսթերյան ակումբը միակ անգլիական թիմը չէ, որ հետաքրքրված է խաղացողի ծառայություններով: