Ընտրություններն ամենևին էլ «սարերի հետևում չեն», ինչը նշանաոկում է,որ բոլորովին շուտով հանրությունն հնարավորություն կունենա պազելու, թե որ քաղաքական ուժն է ամենապոպուլյարն ու ամենամեծ ժողովրդականություն վայելողը հայաստանյան ներկայում: Բայց մինչ շատերը, շունչները պահած, սպասում են ապրիլի 2-ին, մի շարք հեղինակավոր կազմակերպություներ'մասնագիտացած հանրային կարծիքի ուսումնասիրման ու սոցիալոգիայի մեջ, սեփական ուսումնասիրություններն են հրապարակում, որոնց նպատակը ընտրություններից շաբաթներ առաջ ընտրությունների հնարավոր արդյուքների մասին պատկերացում կազմելն է.սա,պետք է նկատել, համաշխարհային պրակտիկայում ընդունված երևույթ է ու լայնորեն տարածվածէ հատկապես զարգացած երրներում:
Այսպես'ամենահեղինակավոր կազմակերպություններից մեկը' Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչությունը հրապարակել է իր կողմից կատարված վերջին հետազոտության արդյունքները: Նշենք,որ կազմակերպության կողմից անցկացված հարցումներին իրենց մասնակցությունն են բերել 1146 քաղաքացի' պատասխանելով «Եթե առաջիկա կիրակի տեղի ունենային խորհրդարանական ընտրություններն, ապա համամասնական ընտրակարգով որ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի օգտին կքվեարկեիք» հարցին:
Ըստ այդմ' պարզ է դարձել,որ առջիկա ընտրություններին մասնացության հայտ ներկայացրած 9 կուսակցությունների շարքում առաջին տեղում «Ծառուկյան» դաշինքն է հայտնվել,որին նախապատվություն է տվել հարցվածների ավելի քան 26%-ը., այսպիսով' դաշինքը շրջանցել է մյուս կուսակցություններին' ընդ որում' դրանցից շատերին խիստ զգալի չափով:
Պետք է նկատել,որ Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացված «ԱԺ ընտրություններ 2017. Քաղաքական կուսակցությունների և դաշինքների մեկնարկային ցուցանիշները» թեմայով հետազոտության արդյունքներն ամենևին էլ անակնկալ չեն. սույն հետազոտությունից առաջ էլ կատարված գործնականում բոլոր հետազոտություններն էլ' մեծ կամ փոքր, ուղղակիորեն հաստատում են այս հեղինակավոր կազմակերպության կողմից իրականացված հետազոտության արդյուքները. «Ծառուկյան» դաշինքը քաղաքական ասպարեզ մտնելուց ի վեր չի դադարում լինել դաշտի առաջատարն ու ամենակայուն ժողովրդականություն վայելող քաղաքական ուժը:
Մի շատ բնական հարց կարող է առաջանալ'ո՞րն է,այնուամենայնիվ, այս քաղաքական ուժի ֆենոմենալ ժողովրդականության գաղտնիքը: Գաղտնիքն, անկասկած, նախևառաջ դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի'ժողովրդի շրջանում ունեցած ֆանտաստիկ պոպուլյարությունն է: Ինչպես քաղաքկան գործիչներից մեկն էր իր հարցազրույցներից մեկում նկատել, Ծառուկյանին հասարակ ժողովուրդն անհամեմատ ավելի շատ է վստահում, քան պետական գերատեսչություններից կամ նախարարություններից ցանկացած մեկին. սա, թերևս, Ծառուկյանի երկարամյա բեղուն գործունեության լավագույն ու դիպուկ տրված գնահատականներից մեկը պետք է համարել:
Ինչ վերաբերում է Ծառուկյան դաշինքի կողմից առաջ քաշված ծրագրային կետերին, ապա դրանք առավել քան արդիական ու իրատեսական են' վերաբերող Հայաստանի քաղաքացիներից յուրաքանչյուրին: Դրանք ոչ միայն դիպուկ են,այլև իրատեսական, քանի որ մշակված են լավագույն մասնագետների կողմից ու հաշվարկված են անթերի'գիտականորեն հիմնավորված'նպատակ ունենալով ոչ թե լոկ տպավորություն թողնելու ժողովրդի մոտ,այլ հանդիսանալու իրական ելք' ստեղծված իրավիճակից:
Դաշինքի լայն ժողովրդականությունն, անկասկած մեկ այլ կարևոր բանի մասին ևս վկայում է,մի բանի,որն, իրոք, պետք է նշանակալի համարել. հասարակությունը հենց այս քաղաքական ուժի մեջ է տեսնում միակ իրական պոտենցիալը'ձեռնոց նետելու մեր իրականությանը բնորոշ դժնդակ կարգերին ու երևույթներին,բարեփոխելու երկրում տարիներով արմատացած համակարգն ու այն դարձնելու իսկապես արդյունավետ: Իսկ ի՞նչ է սա նշանակում:Սա նշանակում է,որ բոլոր նրանց հաշվարկները,թե առաջիկայում ընտրակաշռքով,փողի զոռով կամ այլևայլ զոռբայություններով հնարավոր է դառնալու քաղաքական ինչ-ինչ խնդիրներ լուծելը, սին են ու անհիմն. ընտրակաշառքը, փողն ու այլևայլ անթույլատրելի երևույթներն իրականում կարող են էֆեկտիվ գործիքներ հանդիսանալ բացառապես այն պարագայում,երբ հասարակության մեջ անհուսություն, հուսախաբություն է տիրում:
Երբ ժողվուրդը սկսում է հավատալ, այլևս ոչինչ նրան չի կանգնեցնում. հենց «Ծաուկյան» դաշինքի մեջ է հասարակության ահռելի մասը տեսնում սեփական ապագան: Իսկ սա հանգամանք է, որն ուղղակի անհնարին է հաշվի չառնել…