Այսօր Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Ծառուկյան» դաշինքի Աջափնյակ, Արաբկիր, Դավիթաշեն համայնքները ներառող 2-րդ ընտրատարածքից տարածքային թեկնածու Վահան Կարապետյանը սկսեց իր քարոզարշավը:

Կարապետյանը տարիներ շարունակ ուշադրության կենտրոնում է պահել Աջափնյակ համայնքում ապրող վիրավոր զինծառայողների, զոհված ազատամարտիկների ընտանիքներին և պատահական չէ, որ քարոզարշավի շրջանակում առաջին օրը սկսվեց Աջափնյակի բնակիչ, առողջական ծանր խնդիրներ ունեցող զինծառայող Դենիս Վարդանյանի տուն այցելությամբ:

Ընտանիքի անդամները խորին երախտագիտություն հայտնեցին պատգամավորին, նշելով, որ Կարապետյանը դժվարին պահերին մշտապես կանգած է եղել թե՛ իրենց, թե՛ համայնքի ցանկացած բնակչի կողքին, ով աջակցության կարիք է ունեցել: Կարապետյանը քաջալերման խոսքերով դիմեց Դենիսին, մաղթեց շուտափույթ առողջացում ու վերադարձ զորամաս: